ՌԴ Նովոռոսիյսկ քաղաքի Հոկտեմբերյանի շրջանային դատարանն, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, կալանավորել է 38-ամյա տղամարդուն, որը սոցիալական ցանցում ծանոթանալով երիտասարդ աղջկա հետ, հանդիպել է նրա հետ, առեւանգել եւ երկու օր շարունակ բռնաբարել:
«Երիտասարդը» աղջկա հետ հանդիպել է սեպտեմբերի 13-ին: Ընդ որում, տղամարդը աղջկա տանը մոտեցել է իր մեքենայով՝ տաքսիստի տեսքով: Երբ աղջիկն արդեն որոշել է վճարել վարորդին, վերջինս ատրճանակի սպառնալիքով առեւանգել է նրան եւ տարել իր տուն:
Աղջկան գերությունից հաջողվել է ազատվել կիրակի առավոտյան, «հերթական բռնաբարությանը պահին»: Կասկածյալը ձերբակալվել է սեպտեմբերի 16-ին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Քննության տվյալներով՝ առեւանգողի (Ռոման Շմորգուն) նկատմամբ քրեական գործ է հարուցվել երեք հոդվածներով: Նրան սպառնում է երկարատեւ ազատազրկում:





























