Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Մայակովսկիի փողոցում՝ «Թամարա» ՍՊԸ-ի մոտակայքում, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ավտոմեքենա է այրվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.10-ին, մարվել՝ 14.20-ին: Ամբողջությամբ այրվել է «ՌԱՖ» մակնիշի 65 ԼԼ 093 համարանիշի ավտոմեքենան:





























