Մոսկվան ՄԱԿ-ի ԱԽ-ում կներկայացնի Սիրիայի կողմից փոխանցված ապացույցները՝ զինյալների կողմից քիմհարձակումն իրականացնելու, այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Տեղակալս՝ Սերգեյ Ռյաբկովը Դամասկոսում է՝ բանակցելու Սիրիայի իշխանությունների հետ, որպեսզի կայացված որոշումներն անխոս կյանքի կոչվեն: Այդ բանակցությունների ընթացքում սիրիական իշխանությւոնները նրան են փոխանցել նյութեր, որոնցում ապացուցված է Գուտայում տեղի ունեցած դեպքերի պրովոկացիոն բնույթը: Ես դեռ չեմ տեսել դրանք, սակայն փորձագետներն աշխատելու են այդ նյութերի շուրջ եւ մենք, իհարկե, դրանք կներկայացնենք ԱԽ-ում»,-ասել է Լավրովը:
Սիրիական ընդդիմությունը պարբերաբար սադրանքների է դիմում, որպեսզի հասնի օտարերկյա միջամտության, հայտարարել է Լավրովը, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին ՄԱԿ-ի փորձագետները ներկայացրել են զեկույց, որում պնդվումէ, որ օգոստոսի 21-ին Գուտայում թունավոր նյութեր են օգտագործվել: Առաջիկայում փորձագետները վերադառնալու են Սիրիա, հաղորդել է առաքելության ղեկավարը:





























