Այս անգամ ռումբի մասին հաղորդագրություն է ստացվել՝ կապված Թբիլիսիում «Վրաստանի բանկի» ականապատման հետ: Հեռախոսազանգը ստացվել է 16:00-ին: Բանկի շինությունում աշխատում են սակրավորներն ու քրեաբանները, հաղորդում է Գրուզիա Online-ը:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Վրաստանում «ռումբերի մասին հաղորդագրությունների համաճարակ է»: 112 ծառայությունում նմանատիպ հաղորդագրությունների տեղատարափ է: Հեռախոսազանգերն իրականցնողներին ձերբակալել են: Բոլորը, բացառությամբ մի քանիսի, անչափահասներ են: Նախազգուշացումից հետո նրանք ազատ են արձակվել: