Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում Ռուսաստանի քաղաքացի կին է սպանվել: Անկարայում Ռուսաստանի հյուպատոսության մամուլի քարտուղար Իգոր Միտյակովը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, թե սպանությունը կատարվել է սեպտեմբերի 17-ի երեկոյան:

«Երեկ ուշ երեկոյան մենք ոստիկանությունից հաղորդագրություն ստացանք Ռուսաստանի քաղաքացու սպանության մասին»,- ասել է նա: Միջադեպի մանրամասները չեն հաղորդվում: