Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը սեպտեմբերի 18-ին Հայաստանում ԼՂՀ Մշտական ներկայացուցչությունում  ընդունել է հայ-բրիտանական խորհրդարանական բարեկամության խմբի անդամներ  Սթիվեն Փաունդին եւ Ջոն Ուիթինգդեյլին:

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ԱԳ նախարարը բարձր է գնահատել բրիտանացի խորհրդարանականների հետաքրքրությունը Արցախի Հանրապետության հանդեպ:

Հանդիպման ընթացքում Կ.Միրզոյանը հյուրերի խնդրանքով ներկայացրել է ԼՂՀ-ում պետականաշինության գործընթացը եւ Ադրբեջանի ու Ղարաբաղի միջեւ հակամարտության կարգավորման ներկա փուլը: Անդրադարձ է կատարվել նաեւ մի շարք տարածաշրջանային հարցերի: