Սիրիայի հարցում Ռուսաստանի դիրքորոշումը հույս է ներշնչում, որ աշխարհի քաղաքական քարտեզի վրա ուժերի նոր հավասարակշռություն է ստեղծվում: Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ Դամասկոսում կայացած հանդիպման ժամանակ:
Ինչպես հաղորդում է պետական տեղեկատվական ՍԱՆԱ գործակալությունը, հանդիպման ժամանակ քննարկվել են Սիրիայիում տիրող իրավիճակի վերաբերյալ զարգացումները: Դիվանագետն ընդգծել է երկու երկրների միջեւ խորհրդակցություններն ու համակարգող գործողություններ իրականացնելու անհրաժեշտությունը:
Ասադն ընդունել է նաեւ ամերիկյան պատվիրակությանը, որը գլխավորում է ԱՄՆ նախկին արդարադատության նախարար Ռեմսի Քլարքը: Նախագահն ընդգծել է, որ այս տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականությունը հիմնված է պատերազմների, միջամտությունների եւ այլ պետությունների ներքին գործերին միջամտելու վրա:





























