Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում վաղը՝ սեպտեմբերի 19-ին, կկայանա Գործադիր մարմնի նիստ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանը:

Նա նշեց, որ նիստին կքննարկվեն ընթացիկ ներկուսակցական, ներքաղաքական հարցեր: