Թունավորման նախանշաններով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Նորաշեն թաղամասի 96-րդ շենքի բնակչուհի` 17-ամյա Ա. Ա.-ն: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է սեպտեմբերի 18-ին, ժամը 19.11-ին:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: