Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 19-ին հաստատեց Մաքսային միությանը միանալու ուղղությամբ աշխատանքների կատարման ծրագիրը:
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանն ասաց, որ սույն աշխատանքները բխում են ՀՀ եւ ՌԴ նախագահերի սեպտեմբերի 3-ի հանդիպման արդյունքներից;
Նախատեսվում է ստեղծել մի շարք աշխատանքային խմբեր՝ Մաքսային միությանը միանալու առաջացող խնդիրների եւ ընթացակարգերի ուսումնասիրության համար: Այդ աշխատանքային խմբերի գործունեության արդյունքում պետք է ձեւավորվի բանակցային փաթեթը:
Բացի այդ՝ ՀՀ արդարադատության նախարարությունը սկսում է համապատասխան համաձայնագրերի թարգմանությունը:
Հատկանշական է, որ սեպտեմբերի 3-ից հետո արդեն երկրորդ կառավարության նիստն է ընթանում, սակայն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը որեւէ մեկնաբանություն չի կատարում Մաքսային միության վերաբերյալ:





























