«Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան սեպտեմբերի 18-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երեւան-Մեղրի ճանապարհի 109-րդ կմ-ին    բախվել  է «Դնեպր 12» մակնիշի կողային կցորդիչով մոտոցիկլետ հրող  տղամարդու, որից հետո մոտոցիկլետը բախվել է ճամփեզրին կայանված   «ԿամԱԶ-5320»  մակնիշի ավտոմեքենայի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: