Հայաստանի անկախությունը մեր ազգային արժեհամակարգի կարեւորագույն գործոններից է, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։
Ըստ նրա՝ քաղաքական ոժերը կարող են տարբեր կերպ ներկայացնել անկախության ձեռքբերումը։ Հարցին, թե Հայաստանն ինչ ձեռքբերումներ եւ բացթողումներ ունի, Սահակյանը պատասխանել է. «Տնտեսական եւ քաղաքական պլանում իհարկե կան դրական եւ բացասական երեւույթներ։ Երկրում նաեւ կան խնդիրներ, որոնք անհապաղ լուծում են պահանջում։ Սակայն անկախությունն այսօրվա կյանքի հետ համեմատելը, կարծում եմ, ճիշտ չէ, քանի որ դրանք հավասարարժեք հասկացություններ չեն։ Ինչպիսին էլ այսօր լինի Հայաստանը, ամենամեծ արժեքը անկախությունն է»։
Հիշեցնենք, Հայաստանը սեպտեմբերի 21-ին նշում է Անկախության օրը։ 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ անկախ պետականություն հիմնելու համար։ Հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 94,99%- «կողմ» էին քվեարկել։ Երկու օր անց Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակել էր անկախ, ինքնուրույն պետություն։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am





























