Շիրակի մարզում երեկ`սեպտեմբերի 18-ին, ոստիկանությունը բացահայտել է 15 տարի առաջ տեղի ունեցած սպանությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Շիրակի բաժնից:
Շիրակի մարզի Գոգհովիտ գյուղի բնակիչ, 46-ամյա Արմեն Շահբազյանը խոստովանել է, որ իր հայրական տանը 15 տարի առաջ վիճաբանել է ոմն Դիանայի հետ, որի ժամանակ ինքը հարվածներ է հասցրել նրան: Հարվածից հետո Դիանան գիտակցության չգալով մահացել է: Նա նաեւ ցույց է տվել իրենց հին գյուղում գտնվող այն շինությունը, որտեղ թաղել է մահացածին: Մատնանշված վայրից իրավապահները դուրս են բերել մահացածի դին:
Գոգհովիտի գյուղացիներն էլ հայտնեցին, որ Արմեն Շահբազյանը իրենց գյուղից է, սակայն Դիանան իրենց գյուղի բնակիչ չէ: Նաեւ նշեցին, որ սպանությունը տեղի է ունեցել գումարի պատճառով: Մանրամասները ավելի ուշ:





























