Սանկտ Պետերբուրգում ոստիկանն ինքնասպան է եղել՝ մինչ այդ սպանելով կնոջն ու վիրավորելով նրա սիրեկանին:

34-ամյա ոստիկանի մարմինը հայտնաբերվել է սեպտեմբերի 19-ին Նարոդնայա փողոցում, հաղորդում է Պետերբուրգի հարցերով Քննչական կոմիտեի պաշտոնական կայքը: Նախնական տվյալներով՝ նա մահացու վիրավորել է ինքն իրեն սրտի հատվածում:

Դրանից ժամեր առաջ հայտնաբերել էին նրա 32-ամյա կնոջ մարմինն ու նրա 39-ամյա սիրեկանին, որը Բելառուսի քաղաքացի է: Կինը տեղում մահացել է 10 դանակի հարվածներից: Օտարերկրացին ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Ոստիկանության հաղորդագրությունում նշվում է, որ կինն ու սիրեկանը փորձել են թաքնվել առաջինի ընկերուհու տանը: Ընդ որում, նա պատրասվում էր նաեւ ապահարզան պահանջել ամուսնուց: Հետաքննության վարկածով միջադեպի դրդապատճառը խանդն է եղել: