Այս գիշեր եւ վաղը ցերեկը Հայաստանի տարածքի մեծ մասում, բացառությամբ Արարատյան դաշտի, սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վրկ.:
«Հայպետհիդրոմետ»-ի տվյալով՝ Երեւանում այս գիշեր եւ վաղը ցերեկը սպասվում է փոփոխական ամպամածություն՝ առանց էական տեղումների: Գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +13+15, ցերեկը՝ +26+28:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում. գիշերը՝ +5+10, ցերեկը՝+18+23,
Կոտայքում. գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +18+23,
Գեղարքունիքում. գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +18+23,
Լոռիում. գիշերը՝ +6+10, ցերեկը՝+20+24,
Տավուշում. գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +21+26,
Արագածոտնի լեռներում. գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +18+23,
Արագածոտնի նախալեռներում. գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +24+27,
Արարատում. գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +26+28,
Արմավիրում. գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +26+28,
Վայոց ձորի լեռներում. գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +18+23,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +26+28,
Սյունիքի հովիտներում. գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +27+32,
Սյունիքի նախալեռներում. գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +20+25,
Լեռնային Ղարաբաղում. գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +20+25:





























