Հայաստանի պետական բյուջեից Երեւանի քաղաքապետարանի կտրամադրվի 9 մլրդ դրամ: ՀՀ կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի 19-ի որոշմամբ գումարը տրամադրվում է քաղաքի փողոցների ասֆալտբետոնե ծածկը հիմնանորոգելու, ինչպես նաեւ քանդման ենթակա վթարային շենքերի բնակիչների փոխատուցման համար բնակարաններ ձեռք բերելու նպատակով:
Այդ աշխատանքի արդյունքում Երեւանի երթեւեկելի հատվածներում կլինի ավելի քան 1 մլն քառ. մետր բարձրորակ ասֆալտբետոնե շերտ, եւս 70 հազար քառ. մետր` մայթերի հատվածներում, ինչպես նաեւ մոտ 39 հազար գծամետր նոր եզրաքար:




























