Քադաֆիի որդին՝ Սեյֆ ալ-Իսլամը կանգնել է լիբիական Զինտան քաղաքի դատարանի առաջ, որտեղ հունվարից դիտարկվում է երկրի անվտանգությունը խախտելու վերաբերյալ գործը: Դատարանն ուսումնասիրում է էպիզոդը՝ կապված է 2012-ի հունիսին Միջազգային քրեական դատարանի դատապաշտպան Մելինդա Թեյլորի հետ հանդիպելու հետ:

Դատախազությունը Քադաֆիի որդուն մեղադրում է նրանից փաստաթղթեր ստանալու մեջ, որոնք կարող էին սպառնալիք հանդիսանալ Լիբիայի ազգային անվտանգության համար: Դատարանը լսումները տեղափոխել է դեկտեմբերի 12-ին՝ դա բացատրելով նրանով, որ դատավարությանը պետք է ներկա լինեն մյուս մեղադրյալները եւս: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Մինչ այդ, գլխավոր գործընթացը պետք է սկսվեր սեպտեմբերի 19-ին Տրիպոլիում:

Մեղադրյալներին կասկածում են «լիբիական ժողովրդի դեմ հանցագործությունների մեջ»: