Հայաստանի կառավարությունում պետք է եվրասիական ինտեգրման հանձնաժողով ստեղծել: Նման կարծիք սեպտեմբերի 19-ին հայտնել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը Երեւանում երկրի արտաքին քաղաքականության քննարկումների ժամանակ: Նրա կարծիքով՝ առանց դրա Ազգային ժողովը ի վիճակի չի լինի դիտարկել օրինագծերի ամբողջ փաթեթը, որոնք անհրաժեշտ են հանրապետության օրենսդրությունը Մաքսային միության օրենսդրության հետ համաձայնեցնելու համար: 

Կես-կատակ կես-լուրջ Հովհաննիսյանը նկատել է, որ արտաքին հարաբերություններում կոմպլիմենտարիզմը կարելի է վերականգնել, եթե խորհրդարանում ստեղծվի եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողով, քանի որ արդեն գոյություն ունի եվրոպական ինտեգրման հանձնաժողով: Նրա կարծիքով՝ օրենսդրության հետ պետք է աշխատի արտաքին կապերի հարցերով խորհրդարանական հանձնաժողովը, սակայն այն միայնակ այդ հարցով զբաղվել չի կարող: Եթե այդ հարցում աջակցություն ստանա պետական-իրավական հարցերով հանձնաժողովից, ապա երկիմաստ իրավիճակ կստեղծվի, քանի որ գործընթացը վերաբերում է Հայաստանի արտաքին քաղաքականությանը: