Պարոդիստ Քարթլոս Նաթրոշվիլին հեռախոսազրույց է ունեցել վրացական կառավարության մի քանի անդամների հետ՝ նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի անունից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փախստականների հարցերով նախկին նախարար Կոբա Սուբելիանին:
Կատակի զոհ են դարձել շրջակա միջավայրի նախարարը, տարածաշրջանային զարգացման նախարարը, գլխավոր դատախազն ու փախստականների հարցերով նախարարը: Նրանցից ոմանց «նախագահը» մամուլի ասուլիսի է հրավիրել, մյուսներին՝ դիվանագիտական կորպուսի հետ հանդիպման, հաղորդում է Գրուզիա Online-ը:





























