Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եվրասիական ինտեգրացիան եւ Եվրասիական միությունը մասնակից երկրների համար ինքնուրույն կենտրոն դառնալու շանս է համարել, ոչ թե Եվրոպայի կամ Ասիայի գավառ:
«Եվրասիական միությունը նոր դարում եւ նոր աշխարհում պատմական եվրասիական տարածքի ժողովուրդների ինքնության պահպանման նախագիծ է: Եվրասիական ինտերգրացիան հետխորհրդային տարածքում գլոբալ զարգացման ինքնուրույն կենտրոն դառնալու շանս է, ոչ թե Եվրոպայի կամ Ասիայի գավառ»,-ասել է Պուտինը «Վալդայ» ակումբի անդամների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Ռուսաստանի սերտ համագործակցությունն իր հարեւանների հետ Պուտինը համարում է բացարձակ առաջնահերթություն: Նրա խոսքով՝ եվրասիական ինտեգրացիան կառուցվելու է բազմազանության հիմքի վրա: «Դա միավորում է, որտեղ յուրաքանչյուրը կպահպանի իր դեմքը եւ քաղաքական սուբյեկտ լինելը»,-ասել է ՌԴ նախագահը:




























