ՎիվաՍել-ՄՏՍ-ը 25 մլն դրամ է հատկացրել Ուռուցքաբանության ազգային կենտրոնին՝ գերժամանակակից սարքավորումների ձեռք բերելու համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ձեռք է բերել վերջին սերնդի սարքավորումներ` Draeger Fabius մակնիշի ինհալացիոն անզգայացման սարք, Siemens մակնիշի շարժական ռենտգեն նկարահանման սարք, ինֆուզիոն ներարկչային պոմպեր` դեղորայքի ներերակային ներարկման դոզավորման սարք, մոնիտորներ, բժշկական արտածծիչ սարք, թոքերի արհեստական շնչառության սարք:
«Մենք պետք է միավորվենք քաղցկեղի դեմ պայքարում եւ անենք ամեն ինչ, որպեսզի հիվանդներն անհրաժեշտ որակյալ բուժօգնություն ստանան հենց Հայաստանում եւ ստիպված չլինեն գնալ արտերկիր»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ՈՒԱԿ-ում տարեկան բուժվում է ուռուցքային տարատեսակ հիվանդություն ունեցող ավելի քան 10 հազար հիվանդ: Հանդիսանալով ազգային կենտրոն, հիվանդանոցը սպասարկում է ողջ հանրապետության բնակչությանը: Տարվա կտրվածքով կենտրոնում կատարվում է մոտ 3200 վիրահատություն, շուրջ 4500 հիվանդ ստանում է հակաուռուցքային քիմիաթերապիա, իսկ շուրջ 1500 հիվանդ ստանում է ճառագայթային բուժում: Նոր ձեռքբերված սարքավորումների ներդրումը զգալիորեն կնպաստի չարորակ ուռուցքների վաղաժամ հայտնաբերմանն ու հիվանդների բուժման արդյունքների բարելավմանը:
Հայաստանի անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն արժանացել է շնորհակալագրի եւ պարգեւատրվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հուշամեդալով:
Առողջապահության համակարգի արդիականացման նպատակով, ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2007 թվականից մինչեւ օրս իրականացրել է հետեւյալ ծրագրերը.
• Նեոնատալ խնամքի ժամանակակից սարքավորումներ է տրամադրել մայրաքաղաքի եւ Հայաստանի բոլոր մարզերի ծննդատներին եւ մոր ու մանկան խնամքի կենտրոններին: Ծրագրի շրջանակներում իրականացվել է նաեւ մասնագետների վերապատրաստում: Ծրագիրն ուղղված է Հայաստանում մանկական մահացության ցուցանիշի կրճատմանը:
• Աջակցել է Հայաստանի միջազգային բուժքույրական առաջին համագումարի իրականացմանը:
• Մեծ ներդրում է կատարել Հայաստանում «Ցողունային բջիջների հավաքագրման կենտրոնի» ստեղծման գործում:
• Աջակցություն՝ շտապ µÅßÏ³Ï³Ý օգնության գործակարգավարական (դիսպետչերական) համակարգի արդիականացման նպատակով թվային կապի համար անհրաժեշտ սարքավորումների ձեռք բերման գործում:
• Ժամանակակից սարքավորումներ է տրամադրել Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնին:
• Աջակցել է երեխաների զարգացման միջազգային կենտրոնին (աուտիզմով հիվանդ երեխաներին):
• Քանաքեռ-Զեյթունի ակնաբուժական կլինիկայում բացվել է գերժամանակակից սարքավորումով 4 նոր կաբինետ:
• Աջակցել է Հայաստանի միջազգային երրորդ բժշկական համագումարի իրականացմանը եւ ներկայացրել է Mobile Health Solution նորարական լուծումը` ուղղված առողջապահական ծառայությունները բնակչության համար առավել հասանելի դարձնելուն:
• Հայկական Կարմիր Խաչի հետ փոխըմբռնման հուշագրի շրջանակներում աջակցել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման արշավի իրականացմանը:
• Աջակցել է Մեծամորի բուժհամալիրի ջեռուցման եւ տաք ջրի մատակարարման լոկալ համակարգի կառուցմանը:
• Շտապ բուժօգնության ավտոմեքենա է տրամադրել Վայոց Ձորի Խաչիկ գյուղին:































