Նախորդ տարվա համեմատ Հայաստանում ուսման վարձերը բարձրացել են 5-15%-ով: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ միջնակարգ կրթության ուսման վարձը թանկացել է 13,8%-ով, նախնական մասնագիտական կրթության (քոլեջ, վարժարան) վարձերը 5.5%-ով, մանկապարտեզների վարձերը՝ 14.2%-ով, բուհ-ի բակալավրիատի վարձը՝ 5.8%-ով:

Էժանացել են միայն համակարգչային ուսուցման վարձերը՝ 1%-ով;

Միջնակարգ կրթության վճարովի ծառայություններ հանրապետությունում մատուցվում են միայն խոշոր քաղաքներում՝ Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Վաղարշապատում; Ընդ որում՝ Երեւանում ամսական միջին գինը 37 հազ. դրամ է, Վանաձորում՝ 14,45 հազ. դրամ, Գյումրիում՝ 9800 դրամ, Վաղարշապատում՝ 8900 դրամ:

Մանկապարտեզների ամենաբարձր գինը Երեւանում է՝ ամսական 15,7 հազ. դրամ, ու որքան էլ զարմանալի է՝ Մարտունիում՝ 15 հազ. դրամ: Մյուս քաղաքներում 7-10 հազ. դրամի սահմաններում է:

ԲՈՒՀ-երում բակալավրիատի վարձը էապես տատանվում է: Ամենաբարձրը, բնականաբար, Երեւանում է՝ ամսական միջինը 44,7 հազ. դրամ; Ամենաէժան կրթություն կարելի է ստանալ Դիլիջանում՝ ամսական 14 հազ. դրամ; Մարտունիում այն արժե 30 հազ. դրամ, Կապանում՝ 28 հազ. դրամ; Գյումրիում ու Վանաձորում ավելի էժան է՝ 23 հազ. դրամ: