Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը Հայաստանում ապրող բոլոր եզդիներին կոչ են անում սեպտեմբերի 29-ին հավաքվել Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում գտնվող եզդիների սրբատեղիի մոտ եւ մեղքերի թողություն անել: Այս մասին նա ասաց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում՝ հավելելով, որ սրբատեղին բացվել է 2012 թ-ի սեպտեմբերի 29-ին Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում, սակայն իրենք ամեն տարի սեպտեմբերի 29-ին այդ օրը նշել են եւ մեղքերի թողություն արել:
Ազիզ Թամոյանը նաեւ տեղեկացրեց, որ միջոցառմանը ելույթներ եւ ճաշկերույթ էլ կլինի:





























