Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2013 թ. հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3.8 %-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը՝ հիմնվելով շտապ հավաքագրված տվյալների վրա: Հիշեցնենք, որ տնտեսական ակտիվությունը հունվար-հուլիսին 4.4% էր, իսկ հունվար-օգոստոսին՝ 4%:

Նախորդ տարվա 8 ամիսների համեմատ արդյունաբերության աճը կազմել է 6.2%, գյուղատնտեսությանը՝ 7,1 %: Ընդ որում՝ գյուղատնտեսության աճը տնտեսության մյուս ճյուղերի համեմատ ամենաբարձրն է: Շինարարության ծավալը նվազել է 8.5 %-ով:

Ծառայությունների ոլորտը գրանցել է  3.2 % աճ:

Առեւտրի շրջանառությունը հունիսին կազմել է 198.4 մլրդ դրամ՝ 3.2 %-ով գերազանցելով նախորդ ամսվա ցուցանիշը;

Էլեկտրաէներգիայի արտադրությունը հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 4.5%-ով: Նշենք, որ սովորաբար ամռան ամիսներին տեղի է ունենում էլեկտրաէներգիայի արտադրության աճ՝ հովացման համակարգերի աշխատեցման պատճառով: Սակայն նվազել են դեպի Իրան էլեկտրաէներգիայի փոխադրումները:

Միջին աշխատավարձը օգոստոսին կազմել է 145.8 հազ. դրամ` նախորդ տարվա օգոստոսի համեմատ գրանցվել է 1.1% անկում: