Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը մտավախություն չունի, որ «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանի՝ կուսությունից հրաժարվելու կոչը կներթափանցի նաեւ եզդիական համայնք: Այս մասին նա ասաց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:

Նրա խոսքով՝ եզդիները պարփակված ժողովուրդ են եւ ունեն հատուկ կրոնական սահմանադրություն, որտեղ կան որոշակի սահմանափակումներ: «Մենք այլ ազգերի ասածները չենք ընդունում: Եզդիներն ունեն առանձնահատուկ ադաթներ եւ այդ ադաթների համաձայն աղջիկներին ամուսնացնում են 15-16 տարեկանից»,- ասաց Ազիզ Թամոյանը:

Նրա խոսքով՝ եթե եզդի աղջիկը մինչեւ ամուսնանալը զրկված է լինում կուսությունից, համայնքը նրան որպես լիարժեք մարդու չի ընդունում եւ արհամարհական վերաբերմունք է ցուցաբերում նրա նկատմամբ»:

Հիշեցենք, որ  «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը հայ  աղջիկներին 26 տարեկանում կուսությունից զրկվելու կոչ էր արել եւ հրապարակավ ափոսանք հայտնել, որ ինքը դա արել է միայն մեկ տարի առաջ՝ 32 տարեկանում:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am