«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագիրը կրող հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչների համահայկական համաժողովի մասնակիցներն, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, հանդիպել են ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ եւ քննարկում ծավալել «Հայաստանի անվտանգության հիմնախնդիրները» թեմայով:
Ողջունելով համաժողովի մասնակիցներին Արթուր Բաղդասարյանը կարևորել է հայապահպանության, ազգային անվտանգության, պետության առջև ծառացած մարտահվերներին դիմակայելու խնդիրներին վերաբերող նման համահայկական քննարկումները և վստահություն հայտնել, որ համատեղ ուժերով հայ ժողովուրդը կարող է հաղթահարել դրանք և Սփյուռքը մեծ դերակատարություն ունի այդ գործում: «Ես կարծում եմ, որ քննարկումը շատ տպավորիչ է և ներկայացուցչական ու կօգնի գործունեության, ազգային մարտավարության նոր մեխանիզմներ մշակել, գործնական արդյունքներ ստանալ»,-շել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը:
Հայաստանի անվտանգության առաջնահերթությունների մասին զեկուցումից հետո
Արթուր Բաղդասարյանը պատասխանել է համաժողովի մասնակիցների հարցերին:





























