Հայաստանից 2013 թ. հունվար-օգոստոսին արտահանումը կազմել է մոտ 952 մլն դոլար, տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ արտահանումն աճել է 8,9%-ով:
Ներմուծման ծավալներն էապես չեն փոխվել: Հունվար-օգոստոսին ներմուծումը կազմել է 2,7 մլրդ դոլար՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ աճելով 0,8%-ով:
Արտահանման առաջանցիկ աճի պատճառով մի փոքր բարելավվել է Հայաստանի արտաքին առեւտրի հաշվեկշիռը: Ութ ամսվա կտրվածքով այն բացասական է 1,75 մլրդ դոլարով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1,8 մլրդ դոլարի համեմատ: Զգալի բարելավվել է նաեւ ներմուծում/արտահանում հարաբերակցությունը՝ ներմուծումը գերազանցում է արտահանմանը 2.8 անգամ, այնինչ վերջին տարիներին այս ցուցանիշը կայուն բարձր էր 3-ից:





























