Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 16.50-ին, Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով ՀՀ է ժամանել 34-ամյա Վարդգես Կ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հուլիսի 1-ից հետախուզվում էր կանխամտածված սնանկության մեղադրանքով:





























