Սեպտեմբերի 19-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին  են  ներկայացել 34-ամյա Խաչատուր  Մ.-ն եւ 27-ամյա Արմեն Գ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրանք հետախուզվում էին փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների համարանիշներ կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով: