55-ամյա Յուրիկ Կ.-ն, սեպտեմբերի 19-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում կամավոր հանձնել  է ակոսափող, ինքնաշեն հրացան, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, «ՌԳԴ-5» տիպի նռնակ` պայթուցիչով եւ ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 119  փամփուշտ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: