Գյումրիի Ղանդիլյան փողոցի թիվ 10 շենքի դիմաց, սեպտեմբերի 19-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Լադա Կալինա»  մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «Լադա Կալինա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: