Առաջիկա շաբաթ օրը Հայաստանի հյուսիսային շրջաններում, իսկ կիրակի օրը՝ գրեթե ամենուրեք սպասվում է անձրեւ եւ ամպրոպ՝ հարավ-արեւմտյան քամու ուժգնացմամբ՝ մինչեւ 15-20 մ/վրկ: Սեպտեմբերի 22-24-ին օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տվյալով՝ Երեւանում շաբաթ օրը սպասվում է փոփոխական ամպամածություն՝ առանց էական տեղումների, կիրակի՝ անձրեւ եւ ամպրոպ՝ քամու ուժգնացմամբ՝ մինչեւ 15-20 մ/վրկ: Առաջիկա գիշերը Երեւանում սպասվում  +16+18 աստիճան, ցերեկը՝ +28+30:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում.  գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +20+24,

Կոտայքում. գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +20+24,

Գեղարքունիքում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +20+24,

Լոռիում. գիշերը՝ +7+12, ցերեկը՝+23+26,

Տավուշում. գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +24+29,

Արագածոտնի լեռներում. գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +20+24,

Արագածոտնի նախալեռներում. գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +24+28,

Արարատում. գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +27+30,

Արմավիրում. գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +27+30,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +20+24,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +27+30,

Սյունիքի հովիտներում. գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +30+34,

Սյունիքի նախալեռներում. գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +26+29,

Լեռնային Ղարաբաղում. գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +23+28: