Գար-Գառ գյուղի կենտրոնական փողոցում, սեպտեմբերի 19-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Դոդջ Գրանդ Կարավան» մակնիշի ավտոմեքենան բախվել  է մայթեզրի քարերին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: