Հայաստանում աշխատավարձերի աճը հիմնականում տեղի է ունենում մասնավոր հատվածի հաշվին, փաստում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:
Այսպես՝ միջին աշխատավարձը օգոստոսի դրությամբ կազմել է 149.7 հազ. դրամ, որից՝ մասնավոր հատվածում՝ 187 հազ. դրամ, իսկ պետականում՝ 116 հազ. դրամ:
Ընդ որում՝ մասնավոր սեկտորում աշխատավարձի աճը 2013 թ. կազմել է 6.1%, իսկ պետականում՝ 2.2%:
Նշենք, որ գնաճի տեմպը օգոստոսի դրությամբ 9.5 % է՝ զգալի գերազանցելով աշխատավարձի աճին:




























