«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ սեպտեմբերի 20-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 406,05 դրամ: Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0,22%-ով կամ 0.91 կետով:

Բորսայում այսօր վաճառվել է 2.4 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքուվաճառքի առավել տարածված մարժան է 405-407 դրամը:

Forex միջազգային շուկայում եվրոն այսօր մի փոքր ամրապնդվել է դոլարի նկատմամբ եւ կայունացել 1,3542 դրամի մոտ:

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 31,7326 ռուբլի: Դոլարը ամրապնդվել է ռուբլու նկատմամբ: