Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ժամը 13.06-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Լյուքսեմբուրգի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակչի ինքնազգացողությունը վատացել է եւ չի կարողանում ինքնուրույն բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, հյուրասենյակի հատակին հայտնաբերել 85-ամյա Ն. Ա.-ին, ով հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց. շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է: