Երեւանի Լենինգրադյան փողոցում, սեպտեմբերի 18-ին, 26-ամյա երիտասարդին ծեծի ենթարկողների ինքնությունը պարզվել է:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ սեպտեմբերի 18-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել 26-ամյա Վիգեն Դ.-ն եւ հայտնել, որ Լենինգրադյան փողոցում իրեն ծեծել են:

Մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում էր տվել, որ ժամը 15.30-ին Լենինգրադյան փողոցի թիվ 52 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, անհայտ անձինք ձեռքերով ու ոտքերով հարվածել են իր դեմքին, մարմնի տարբեր մասերին եւ պատճառել վնասվածքներ:

Նույն օրը ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ Վիգեն Դ.-ին ծեծի են ենթարկել Լենինգրադյան փողոցի 52 շենքի բնակիչներ ոմն Վազգեն եւ Էդգար:

Ոստիկանները պարզել են նաեւ նրանց ինքնությունը՝ 22-ամյա Վազգեն Ա. եւ 24-ամյա Էդգար Շ.:

Ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ: