Արագածոտնի մարզում Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, 9.40-ի սահմաններում Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի բնակիչ, 21-ամյա Ա. Գեւորգյանը, վարելով ՈՒԱԶ-452 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց ու հայտնվել դաշտամիջում:
Վթարի հետեւանքով վիրավորվել է 7 մարդ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Արգածոտնի բաժնից:
Ծաղկահովիտ բժշկական կենտրոն են տեղափոխվել վարորդը, Հնաբերդ գյուղի բնակիչներ՝ 52-ամյա Աիդա Նվերի Տոնապետյանը, 1-ամյա Աիդա Առաքելի Տոնապետյանը, 19-ամյա Աննա Ադամյանը, 20-ամյա Հասմիկ Տոնապետյանը, 36-ամյա Գայանե Ամրոյանը եւ 18-ամյա Հասմիկ Ադամյան:
Բարեբախտաբար լուրջ վնասվածքներ չկան եւ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:





























