Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Տատյանա Գոլիկովային ազատել է նախագահի օգնականի պաշտոնից, հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
Նման որոշում է կայացվել Գոլիկովայի՝ նոր աշխատանքի անցնելու կապակցությամբ: Ավելի վաղ ՌԴ-ի Հաշվիչ պալատի նախագահի պաշտոնում Գոլիկովայի թեկնածությանը հավանություն էին տվել Պետդումայի պատգամավորները, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:
Տատյանա Գոլիկովան կդառնա Հաշվիչ պալատի երրորդ նախագահը՝ այդ պաշտոնում փոխարինելով Սերգեյ Ստեպաշինին, որը այն ղեկավարում էր 2000թ.-ից:





























