Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը , սեպտեմբերի 20-ի դրությամբ, պաշտոնապես գրանցել է նախագահի 19 թեկնածուների:
Գրանցվել են Գեորգի Մարգվելաշվիլին (Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան), Դավիթ Բաքրաձեն (Միացյալ ազգային շարժում), Նինո Բուրջանաձեն (Ժողովրդավարական շարժում-Միացյալ Վրաստան), Շալվա Նաթելաշվիլին (Լեյբորիստական կուսակցություն), Գեորգի Թարգամաձեն (Քրիստոնեա-դեմոկրատական շարժում), Կոբա Դավիթաշվիլին (Ժողովրդի կուսակցություն), Սերգո Ջավախիձեն, եւ այլ անձինք:
Նախագահի թեկնածուների գրանցման գործընթացն ավարտվելու է սեպտեմբերի 27-ին, Վրաստանի նախագահի ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 27-ին:





























