ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը («Ճոյտ») պատրաստվում է հայտնի գործարարներից մեկից շինարարական ընկերություն գնել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Հակոբ Հակոբյանը:

Բայց, քանի որ դեռ բանակցությունների փուլում են, նա չցանկացավ գործարարի անունը նշել: Նա նշեց, որ պատրաստվում են շենքեր կառուցել:

Հարցին, թե ներկա սոցիալական վիճակում տները պահանջարկ ունե՞ն, նա պատասխանեց. «Նախկինում մենք պատվիրատու էինք, հիմա ցանկանում ենք մենք կառուցենք եւ մենք էլ վաճառենք: Հիմա, քանի որ ֆինանսական ճգնաժամի ռիսկը պակասել է անշարժ գույքի պահանջարկը մեծացել է: Ճգնաժամի ժամանակ  քիչ են կառուցվում, քանի որ  գնողունակությունը ընկնում: Հիմա, քանի որ նախորդ տարիներին քիչ է կառուցվել եւ ֆինանսական  ճգնաժամի ռիսկերն են նվազել են պահանջարկը մեծացել է»: