Ռուսաստանի Պետդուման սեպտեմբերի 20-ին որոշում է ընդունել` կապված Եվրախորհրդարանի բանաձեւի հետ: Եվրախորհրդարանը Ռուսաստանին մեղադրել էր հարեւանների վրա ճնշում գործադրելու մեջ` Մաքսային միության եւ Եվրամիության միջեւ ընտրության հարցում:

Եվրախորհրդարանը դատապարտել է Ռուսաստանին «Արեւելյան գործընկերության» երկրների վրա ճնշում գործադրելու համար

«Գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ հենց եվրոպացի քաղաքական գործիչները ուղղակի քաղաքական ճնշման միջոցով եւ «ձեռքերն ակնհյտորեն ոլորելով» ստիպում են պաշտոնական Կիեւին հանձնել ինքնիշխանության մի մասը եւ առեւտրատնտեսական կապերի մի մասը հանձնել Բրյուսելի իրավասուանը»,-ասվում է փաստաթղթում:

Ինչպես նշել է միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը, Եվրախորհրդարանի այդ քաղաքականությունը պայմանավորված է նաեւ Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարության հետ: Այս մասին հաղորդում է «Ռոսբալթը»: