Կամբոջայի արքայազն Սիսովատ Տոմիկոն՝ թագավոր Նորոդոմ Սիամոնի եղբայրը, հացադուլ է հայտարարել՝ ի նշան բողոքի ընդդեմ խորհրդարանական ընտրությունների կեղծման:

Տոմիկոն հայտարարել է, թե հացադուլ է անելու այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունները չեն վերականգնել արդարությունը ընտրողների նկատմամբ: Նրա խոսքով, հուլիսյան ընտրություններում Ժողովրդական կուսակցության հաղթանակը պետական հեղաշրջում է:

Սիամոն կայսրը, հակառակը, ընդդիմությանը բաց նամակ է հղել՝ խնդրելով հրաժարվել խորհրդարանի աշխատանքը բոյկոտելու ծրագրերից: Նրա կարծիքով, խորհրդարանը պետք է գործի՝ ազգային միասնությունը պահպանելու, նաեւ սահմանադրական կարգը պահպանելու համար, հաղորդում է Lenta.ru-ն:

Ընդդիմադիր Ազգային փրկության կուսակցության առաջնորդները կայսրին կոչ է արել հետաձգել նոր խորհրդարանի առաջին նստաշրջանը, որը պետք է մեկնարկեր սեպտեմբերի 23-ին, սակայն մերժում են ստացել: