ԱՄՆ դատարանը որոշում է կայացրել կարճել սաուդյան արքայադուստր Մեշաել Ալայբանի դեմ հարուցված քրգործը: Դատախազությունը նրան մեղադրում էր ստրկական աշխատանքի օգտագործման մեջ:

Հուլիսի սկզբին Ալայբանը ձերբակալվել էր այն բանից հետո, երբ քենիացի իր նախկին սպասուհին ոստիկանությանը հայտնել էր, որ Ալայբանն իրեն բռնի կերպով պահել է Քալիֆորնիայի իր տանը եւ ստիպել աշխատել: Կնոջը 2012թ. Քենիայում վարձել էր արքայադստեր ընտանիքը:   Սաուդյան Արաբիա ժամանելիս խլել էին նրա անձնագիրը, ստիպել շատ աշխատել, վճարել խոստացածից քիչ եւ թույլ չեն տվել հեռանալ:

Սաուդյան արքայադստերը մեղադրել են ստրկական աշխատանք օգտագործելու համար

Սեպտեմբերի 20-ին կայացած նիստում դատարանը հանել է բոլոր մեղադրանքները եւ կարճել գործը: Ըստ դատավորի, դատախազությունը չի կարողացել ապացուցել մեղադրանքները: Դատարանը հրահանգել է վերադարձնել 5 մլն դոլար գրավը եւ հանել GPS ցուցիչը, որով հետեւում էին արքայադստերը: