Սաուդյան արքայադուստր Միշել Ալայբանը կասկածվում է ԱՄՆ-ում ստրկական աշխատանք օգտագործելու մեջ, նրան սպառնում է մինչեւ 12 տարվա ազատազրկում:

Արքայադուստրը  կալանավորվել էր այն բանից հետո, երբ քենիացի իր նախկին սպասուհին ոստիկանությանը հայտնել էր, որ Ալայբանն իրեն բռնի կերպով պահել է Քալիֆորնիայի իր տանը եւ ստիպել աշխատել: Կնոջը 2012թ. Քենիայում վարձել էր արքայադստեր ընտանիքը:   Սաուդյան Արաբիա ժամանելիս խլել էին նրա անձնագիրը, ստիպել շատ աշխատել, վճարել խոստացածից քիչ եւ թույլ չեն տվել հեռանալ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով  AP-ը:

Դատավորը 5 միլիոն դոլար  գրավ է նշանակել, պարտավորեցրել Ալայբանին GPS սարք կրել, վերջինիս տեղաշարժերին հետեւելու համար եւ արգելել է լքել երկրի սահմանները` առանց տեղյակ պահելու: Ալայբանը լսումներին ներկա չի եղել: