Անկարայում հարձակում է կատարվել ոստիկանական բաժանմունքների վրա։ Հարձակվողներից մեկը սպանվել է։ Դեպքը կատարվել է սեպտեմբերի 20-ի ուշ երեկոյան Դիքմեն շրջանում։ Անհայտ անձինք ոստիկանական շենքերի համալիրի ուղղությամբ երեք հրթիռ են արձակել։
Դրանցից երկուսը նպատակակետին են դիպել եւ պայթել, երրորդը չի գործարկվել։ Շենքերից մեկին զգալի վնաս է հասցվել, Hurriyet-ը վկայակոչելով հայտնում է ՆՏՎ-ն։
«ՌԻԱ Նովոստին», Anadolu-ն վկայակոչելով, հայտնում է, որ դեպքի վայրի մոտ չպայթած նռնակ է հայտնաբերվել, RPG եւ դրոշ՝ թուրքական ապօրինի կազմակերպություններից մեկի խորհրդանիշներով։ Սակայն հարձակման պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել։
Կրակոցներից անմիջապես հետո հանցագործների որոնման գործողություն է սկսել։ Նրանց հաջողվել է գտնել Տեխնիկական համալսարանի ուսանողական քաղաքում։ Հարձակվողներից մեկը սպանվել է, մյուսին հաջողվել է կենդանի բռնել։ Նա վիրավոր է։ Չի ճշտվում զոհված հարձակվողի մահվան հանգամանքները։





























