Տավուշի մարզի Պառավաքար գյուղի մոտակայքում` ոլորանների հատվածում, այրվել է ավտոմեքենա: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է սեպտեմբերի 21-ին, ժամը 00.50-ին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.39-ին, մարվել` 02.54-ին:
Ամբողջությամբ այրվել է Մ. Ե.-ին պատկանող «Մերսեդես» մակնիշի 35 ՏO 220 պետհամարանիշի ավտոմեքենան:





























