«ՍՊԾ» գործակալությունից սեպտեմբերի 21-ին տեղեկություն է ստացվել, որ  տեղական ժամանակով ժամը 06.16-ին Թուրքիայի տարածքում՝ Վան քաղաքից 26 կմ դեպի հյուսիս, տեղի է ունեցել 4,2 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 38.73 աստիճան եւ արեւելյան երկայնության՝ 43.38 աստիճան: