1991թ.-ի անկախութունը Հայաստանի ապագայի համար մեծ նվաճում էր, մնում է հարգել ու սիրել այն: Այդ մասին սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է մայրաքաղաքի ավագանու խորհրդում ընդդիմադիր «Բարեւ, Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը՝ շնորհավորելով հայերին տոնի առթիվ:
Նրա խոսքով, Հայաստանում տիրող իրավիճակում մեղավոր են իշխանությունները, եւ հիմա մեծ ջանքեր են պահանջվում անկախության պահպանման համար: Անդրադառնալով այն նկատառմանը, որ ժողովուրդը ոգեւորված չէ տոնը նշելու կապակցությամբ՝ նա նշել է, որ դա կենսակերպի ու ժողովդրի սոցիալական կարգավիճակի հետեւանք է: «Եթե հոգեպես ժողովուրդը ուրախ չէ, ոչ մի արհեստական բան չի օգնի: Մեզանից յուրաքանչյուրը պետք է ջանքեր գործադրի, որպեսզի տոնը մեեւ հոգիներ մտնի»,- ընդգծել է Անահիտ Բախշյանը՝ ցանկություն հայտնելով, որ երիտասարդները իր հետ միասին պայքարեն անարդարության դեմ:
Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է անկախության 22-րդ տարեդարձը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























