Թուրքիայի Բաթման քաղաքում ոստիկաններն ահազանգի հետքերով ձերբակալել են Ադրբեջանից ժամանած 2 մարմնավաճառի։
Թուրքական Haberler կայքի փոխանցմամբ՝ Բաթման քաղաքի ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել, որ Ադրբեջանից ժամանած 2 կին գումարի դիմաց սեռական ծառայություններ են մատուցում։
Ոստիկաններընահազանգի հետքերով մեկնել են հայտնի Բաթմանի կամուրջի մոտ եւ մի մեքենայի մեջ «գործի» վրա ձերբակալել Ադրբեջանից ժամանած 28-ամյա Ա.Գ.-ին եւ 47-ամյա Բ.Կ.-ին։
Նշվում է, որ ձերբակալված ադրբեջանցի մարմնավաճառներին արտաքսելու են Թուրքիայից։




























